Գաղտնիության քաղաքականություն
Սույն գաղտնիության քաղաքականությունը կազմվել է «ՍՏԱՐՏ 1» ՍՊԸ-ի կողմից (այսուհետ՝ «մենք», «մեզ», «մեր») և ներկայացնում է անձնական տվյալների պաշտպանության համար սահմանված ընդհանուր դրույթները։ Կայքի բովանդակության և սույն գաղտնիության քաղաքականության համար կիրառելի օրենքը ՀՀ օրենսդրությունն է:
Խնդրում ենք ուշադիր կարդալ մեր գաղտնիության քաղաքականությունը՝ հասկանալու համար, թե ինչպես ենք մենք հավաքում, օգտագործում և պաշտպանում Ձեր անձնական տվյալները մեր կայքում:
Ինչպիսի՞ տեղեկատվություն ենք մենք հավաքում
Մենք հավաքում ենք Ձեր տրամադրած անձնական տվյալները՝ անուն, ազգանուն, հասցե, էլեկտրոնային փոստ և հեռախոսահամար: Ձեր կողմից հատկացված բանկային քարտի տվյալների պահպանումը և կարգավորումը իրականացվում են այն բանկի կողմից, որը տրամադրել է Ձեզ այդ քարտը:
Ի՞նչ նպատակով ենք մենք տեղեկատվություն հավաքում
Անձնական տվյալների հավաքումը մենք իրականացնում ենք պահանջված ապրանքներն ու ծառայությունները Ձեզ տրամադրելու, ինչպես նաև ըստ անհրաժեշտության ապրանքների և զեղչերի մասին տեղեկատվություն ուղարկելու համար։
Ինչպե՞ս ենք մենք տեղեկատվություն հավաքում
Տեղեկատվությունը մենք հավաքում ենք անմիջապես Ձեզնից` հետևյալ միջոցներով.
- երբ դուք գրանցվում եք bombastic.am կայքում
- երբ առցանց պատվեր եք գրանցում bombastic.am կայքում
Ինչպե՞ս ենք մենք պաշտպանում տեղեկատվությունը
Ձեր տվյալների գաղտնիությունն ապահովելու համար մեր կայքում օգտագործում ենք SSL անվտանգության տեխնոլոգիան՝ տվյալների փոխանցումը պաշտպանելու համար։ SSL-ը ծածկագրում է Ձեր բոլոր անձնական տվյալները, այնպես, որ այն հնարավոր չլինի կարդալ։




