Անհնար է երջանիկ մանկությունը պատկերացնել առանց հեծանվի՝ ֆիզիկական ակտիվությունն ու երեխայի երջանկությունն ապահովող հրաշք սարքի։
Հեծանիվը էներգիան պարպելու, վարելուց հաճույք ստանալու, հասակակիցների հետ ծանոթանալու և նորանոր վայրեր հայտնաբերելու միջոց է։ Կարելի է ասել, երեխայի համար հեծանիվը ճոխություն չէ, այլ անհրաժեշտություն։
Ի՞նչ հեծանիվ գնել երեխայի համար
Հեծանիվ գնելու կարևորագույն պայմանը՝ հեծանիվի չափը պետք է համապատասխանի երեխային։ Չի կարելի գնել փոքր-ինչ մեծ հեծանիվ, ենթադրելով. «որոշ ժամանակ անց հեծանիվը իսկը երեխայի չափերին կհամապատասխանի»։
Ի՞նչ հեծանիվ գնել երեխայի համար
Հեծանիվ գնելիս ցանկալի է այն սեփական աչքով տեսնել, շոշափել, այլ ոչ թե պատվիրել օնլայն։ Դա հնարավորություն կտա համոզվել, որ չափը երեխային համապատասխան է։ Հեծանիվ գնելիս Ձեզ հետ տարեք երեխային։
Ուղիղ հատակի վրա երեխային կանգնեցրեք հեծանվի վրա, ինչպես ցույց է տրված նկարում (երեխան պետք է կանգնած լինի գետնին, իսկ հեծանիվը գտնվի նրա ոտքերի արանքում)։ Աչքաչափով ուշադրություն դարձրեք, թե ինչքա՞ն ազատ տարածություն է մնում հեծանվի շրջանակի և երեխայի ոտքերի միացման հատվածի միջև։
Եթե այդ հեռավորություն 5-10սմ-ից ավել չէ, ապա ամեն ինչ կարգին է։ Նույնիսկ կտրուկ արգելակման և հեծանվից դուրս թռչելու դեպքում երեխան չի հարվածի հեծանվի իրանին։ Եթե այդ հեռավորությունը մեծ է, ապա ցանկալի է ավելի մեծ մոդել փնտրել։
Սա հեծանիվ ընտրելու միակ ցուցանիշը չէ։ Երբ երեխան նստի հեծանիվին, նրա ոտքերը հանգիստ պետք է հասնեն ոտնակներին, ընդ որում, ցածր ոտնակի վրա գտնվող ոտքը պետք է ամբողջությամբ բացված լինի։
Եթե թվում է, թե հեծանիվը չափսերով հարմար է, սակայն ոտքի նման դիրք չի ստացվում, պետք է նստարանը կարգավորել։ Նստարանը բարձրացնելով կամ իջեցելով այն պետք է հարմարեցնել երեխայի հասակին, դրանով հեծանիվ վարելը դարձնելով ավելի անվտանգ ու հարմար։
Ծնողը չպետք է մոռանա նաև երեխայի ծնկների ազատ շարժի ու մեջքի ճիշտ դիրքի մասին։ Դրանք ապահովվում է ղեկի բարձրության կարգավորման միջոցով։
Պետք է ղեկը բերել այնպիսի դիրքի, որը կհամապատասխանի երեխայի հասակին ու կապահովի մեջքի ճիշտ թեքվածությունը։
Հարկ է նաև ուշադրություն դարձնել հեծանվի քաշին, եթե երեխան ինքնուրույն պիտի բարձրացնի և տեղափոխի հեծանիվը (օրինակ աստիճանների վրա)։ Հաճախ քաշը կախված է հեծանվի նյութից։ Պողպատյա դետալները ամուր են ու բարձրորակ, բայց շատ ծանր են։ Ալյումինե դետալները անհամեմատ թեթև են։
Մանկական հեծանիվների համար հատկապես կարևոր է անվտանգությունը։ Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել շղթայի տեղադրման ձևին։ Եթե այն hetsaniv3թաքցված է մետաղական ծածկոցի տակ, ապա նշանակում է, որ շղթան հեծանիվ վարելու ընթացքում չի բռնի երեխայի տաբատը, որը վթարի պատճառ կարող է դառնալ։
Նախադպրոցական և ցածր դասարանների աշակերտների համար ցանկալի է արգելակները ոտնակների վրա տեղադրված լինեն, այսինքն ոտնակները հետ պտտելիս գործեն արգելակները։
Ձեռքի արգելակները երեխաներին խորհուրդ չի տրվում, քանի որ մանկական ձեռքերը չեն կարող համապատասխան ուժով արագ սեղմել արգելակները։ Բացի այդ երեխան կարող է իրեն կորցնել ու ժամանակին չարգելակել հեծանիվը։
Ղեկի բարձրությունն ու նրա շրջման առավելագույն անկյունը ևս շատ կարևոր են երեխայի անվտանգության համար։ Փոքրիկների համար պետք չէ նաև արագության փոխանցման համակարգը։
Փոքրիկ հեծանվորդների համար շատ բարդ կլինի միաժամանակ պահպանել հավասարակշռությունը, հետևել ճանապարհին ու փոփոխել արագությունը։




