Խաղալիքներ

18 հետաքրքիր փաստ Լեգոյի մասին

Գալակտիկուսի փոքրիկ այցելուների ամենասիրելի անկյուններից է Լեգոյի սենյակը, իսկ ինչու՞. քանի որ Լեգո սիրում են բոլորը՝ մեծից փոքր:

Անգամ մեծահասակները տարիներ են ծախսում Լեգոյի կողմից թողարկվող հատուկ հավաքածուները ձեռք բերելու և ամենաբարդ կոնստրուկցիաները հավաքելու վրա, իսկ ֆիրման իր հերթին անընդհատ զարմացնում է ամենատարբեր տարիքի գնորդների համար նախատեսված Լեգոներով:

Պլաստմասսե դետալներից հնարավոր է ստանալ անհամար համադրություններ՝ գործի դնելով վառ երևակայությունը:

Գալակտիկուսի այսօրվա բլոգում կներկայացնենք այս յուրահատուկ խաղալիքի պատմությունը և հետաքրքիր փաստեր, որոնք հիմնավորում են, թե ինչու է Լեգոյով տարված ամբողջ աշխարհը:

1.Լեգո ընկերությունը հիմնադրվել է 1932 թ. և ի սկզբանե զբաղվում էր արդուկի համար նախատեսված տախտակների և փայտյա խաղալիքների արտադրությամբ: Կոնստրուկտորի թողարկման առաջին պատենտը ստացվել է միայն 1958 թվականին:
2. Լեգոյի գլխավոր գործարանը Դանիայում է, և այնտեղ դետալների պատրաստման համար օգտագործվում է տարեկան 60 տոննա պլաստիկ:
3. 37 գործարաններում աշխատում է ավելի քան 8000 մարդ, որոնց կեսը՝ Դանիայում:
4. Իր գոյության ընթացքում ընկերությունը թողարկել է ավելի քան 485 000 000 000 դետալ:
5. Եթե 1 տարվա ընթացքում վաճառվող Լեգոյի դետալներից պատրաստենք շղթա, այն մոլորակի շուրջ կպտտվի մոտ 10 անգամ:
6. Չնայած նրան, որ տասնյակ տարիներ են անցել առաջին Լեգոների թողարկումից, միևնույն է, բոլոր դետալները իրար հեշտ են միանում՝ անկախ արտադրման տարեթվից:
7. Գործարանում կա հատուկ պահեստ, որտեղ յուրաքանչյուր թողարկված հավաքածուից մեկ հատ պահվում է:
8. Lego ընկերությունը խաղալիք անվադողերի մեծագույն արտադրողն է՝ տարեկան ավելի քան 300 միլիոն փոքրիկ անվադող:
9. Lego-ի բոլոր հավաքածուների մարդուկների գլխին կա փոքրիկ անցք: Դա արված է նրա համար, որպեսզի եթե հանկարծ երեխան պատահմամբ խաղալիքը կուլ տա, կարողանա այդ անցքով շնչել:

10. Եթե մինչ օրս թողարկված բոլոր լեգո-դետալները բաժանենք մոլորակի բոլոր բնակիչների միջև, յուրաքանչյուրը կստանա նվազագույնը 64 դետալ:
11. Ամեն վայրկյան աշխարհում վաճառվում է 7 տուփ Լեգո:
12. Աշխարհում թողարկվել է մոտ 4 միլիարդ Լեգո մարդուկ, ընդ որում՝ առաջինը ստեղծվել է առաջին կոնստրուկտորից 20 տարի հետո:
13. «LEGO» անվանումն առաջացել է դանիական «Leg godt» արտահայտությունից, որը թարգմանաբար նշանակում է «լավ խաղալ»:
14. Մեկ րոպեում միայն Բիլունդ քաղաքի գործարանում արտադրվում է Լեգոյի 40 000 դետալ:
15. Գոյություն ունի լեգոյի 3900 տարր և 58 գույն:
16. Տիեզերական փաստ՝ եթե կառուցենք 40 միլիարդ Լեգո դետալներից կազմված բուրգ, այն կհասնի Լուսնին:
17. Լեգոյի ամենամեծ հավաքածուն Star Wars X-Wing-ն է. այն ունի 5,3 միլիոն դետալ և կշռում է 23 տոննա:
18. Աշխարհում կա 6 Legoland. սրանք զվարճանքի կենտրոններ են՝ կառուցված Lego-ից:

Դե ինչ, այսքանն էին Լեգոյի մասին Բոմբաստիկ ի փաստերը, իսկ եթե ցանկանում եք, որպեսզի Ձեր բալիկը հայտնվի իրական հեքիաթում, կոնստրուկտորով պատրաստի ցանկացած համադրություն, ապա Բոմբաստիկ խանութսրահը  դառնալու է նրա ամենասիրելի վայրը, ուստի ամբողջ ընտանիքով շտապե՛ք Մազմանյան 1, քանի որ մեզ մոտ անմոռանալի ժամանցն ապահովված է ցանկացած տարիքի այցելուի համար: