Պայմաններ և դրույթներ

Բարի գալուստ Բոմբաստիկ առցանց խանութ։ Կայքն օգտագործելով և պատվեր կատարելով՝ Դուք ընդունում եք ստորև ներկայացված պայմանները։ Խնդրում ենք ուշադիր կարդալ դրանք մինչև պատվեր կատարելը։

  • Սույն ընդհանուր դրույթները և պայմանները սահմանվում և կարգավորվում են «ՍՏԱՐՏ 1» ՍՊԸ-ին (այսուհետ նաև՝ «ընկերություն», «խանութ», «Բոմբաստիկ», «մենք», «մեզ», «մեր») պատկանող կայքով (այսուհետ նաև՝ «կայք») ընկերության կողմից վաճառվող խաղալիքների և մանկան համար նախատեսված պարագաների վաճառքի (այսուհետ նաև՝ «վաճառք») հետ կապված իրավահարաբերությունները:
  • Մուտք գործելով կայք, օգտագործելով կայքի ցանկացած ծառայություն կամ ներբեռնելով ցանկացած բովանդակություն՝ ամբողջությամբ կամ դրա մի մասը, Դուք` որպես օգտագործող, (այսուհետ նաև՝ «օգտագործող», «Դուք», «Ձեզ», «Ձեր», «հաճախորդ», «գնորդ», «պատվիրատու») հաստատում եք, որ ամբողջությամբ կարդացել և հասկացել եք սույն օգտագործման պայմանները, ինչպես նաև կայքում հրապարակված ընկերության կողմից վաճառքի այլ պայմանները և անվերապահորեն ընդունում եք դրանք, անկախ նրանից՝ Դուք ընկերության կողմից իրականացվող վաճառքի հաճախորդ եք, կայքի գրանցված օգտագործող, թե՝ ուղղակի այցելու:
  • Ընկերությունն իրավունք ունի առանց նախապես ծանուցման, միակողմանի, ցանկացած պահի փոփոխել սույն պայմանները: Դրանց փոփոխության դեպքում ընկերությունը կհրապարակի նորացված պայմանները ինտերնետային կայքում՝ նշելով վերջին փոփոխության ամսաթիվը: Օգտագործողի պարտականությունն է ժամանակ առ ժամանակ այցելել կայք և ստուգել պայմանների փոփոխությունները: Ընդ որում՝ նոր պայմանները իրավական ուժ կունենան և կտարածվեն դրանք կայքում տեղադրելուց հետո ծագած պարտավորությունների վրա:
  • Եթե Դուք համաձայն չեք սույն պայմաններին, խնդրում ենք դադարեցնել կայքի օգտագործումը: Կայքում գտնվելը, հաշիվ բացելը, օգտագործող դառնալը և ծառայություններից օգտվելը փաստում են Ձեր կողմից սույն պայմանների անվերապահ ընդունումը:

Վճարման կարգը

  • Ընկերության կողմից վաճառվող ապրանքների գնման դիմաց կանխիկ վճարում կարելի է իրականացնել միայն ՀՀ դրամով։
  • Ապրանքների վաճառքը իրականացվում է տվյալ պահին կայքում նշված սակագներով։
  • Պատվերը համարվում է հաստատված միայն վճարումը հաջողությամբ իրականացնելուց հետո։

Վերադարձ կամ փոխանակում

Կայքից գնված ապրանքը վերադարձվում կամ փոխարինվում է գնման պահից սկսած 14 օրվա ընթացքում, եթե նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են փաթեթավորումը, պիտակները, կապարակնիքները:

 Ետ վերադարձի կամ փոխանակման ենթակա չեն հետևյալ ապրանքները`

  1. անձնական հիգիենայի հետ կապված ապրանքներ,
  2. մանկական կերակրման ապրանքներ,
  3. անվանական, անհատական պատվերներ,
  4. ապրանքներ, որոնց նկարագրության մեջ նշված է «Վերադարձի ենթակա չէ»,
  5. «Մանկական տրանսպորտ» բաժնի ապրանքներ, որոնք առնվազն մեկ անգամ օգտագործվել են դրսում։

Ապրանքն անթերի վիճակում ստանալուց հետո պատվերը տեղում մերժելու դեպքում գնորդը պարտավոր է վճարել առաքման ծախսը (Երևանում` 800-1200 դր., մարզերում՝ 1000-2500 դր.): Գնված ապրանքը ետ վերադարձնելու համար հաճախորդը պետք է մոտենա Բոմբաստիկ խանութ-սրահ (Մազմանյան 1, Գարաժ մոլ)։

Գնման պահից սկսած 14 օրվա ընթացքում ապրանքի վերադարձի դեպքում հաճախորդից գանձվում է առաքման վճար (Երևանում` 800-1200 դր., մարզերում՝ 1000-2500 դր.) և պահվում փոխհատուցվող գումարի 3%-ը (որպես բանկային, հարկային կամ քարտային ծախսեր)։

Վերադարձի ձևակերպումից հետո պատվիրատուի գումարը կարող է վերադարձվել ինչպես առձեռն տարբերակով, այնպես էլ բանկային հաշվին փոխանցումով՝ առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում:

Պատվերը ստանալուց պետք է բացել և ստուգել ապրանքատեսակի սարքին վիճակը, համոզվել, որ այն չունի վնասված տեղեր և աշխատում է անթերի, որից հետո միայն ընդունել պատվերը: Եթե գնորդը կամ գնորդի ներկայացուցիչը ընդունում են ապրանքը, և առաքիչի հեռանալուց հետո գնված ապրանքի հետ խնդիր է առաջանում, ապա ընկերությունը դրա համար պատասխանատվություն չի կրում:

Եթե պատվերը տեղում մերժվում է` վնասված լինելու կամ ոչ սարքին լինելու պատճառով, ապա մենք պարտավորվում ենք այն հետ վերցնել՝ առանց լրացուցիչ ծախսեր գանձելու։

Եթե հաճախորդը մերժում է պատվերը տեղում ստուգելու պայմանը, ապա ընկերությունը պատասխանատու չէ հետագա անախորժությունների համար (մենք պարտադիր կերպով ստուգում ենք բոլոր ապրանքները նախքան պատվերը հաստատելը և, անհրաժեշտության դեպքում, անվճար տեղադրում մարտկոցներ)։

Պատվերի չեղարկում

Օնլայն խանութն իրավունք ունի միակողմանիորեն չեղարկել Ձեր պատվերը՝ տարբեր հանգամանքների բերումով: Խանութն իրավունք ունի չեղարկել պատվերը հետևյալ դեպքերում, բայց չսահմանափակվելով՝

  1. Ապրանքների կամ ծառայությունների անհասանելիություն. այն դեպքում, երբ ապրանքը կամ ծառայությունը, որը պատվիրվել է, անհասանելի է դառնում որևէ պատճառով, ներառյալ, բայց չսահմանափակվելով՝ մատակարարումների, օրենսդրության կամ տեխնիկական անսարքությունների փոփոխություններով:
  2. Պատվերի պայմանների խախտում. եթե գնորդի կողմից կա պատվերի պայմանների խախտում, ներառյալ, բայց չսահմանափակվելով՝ սխալ տրամադրված առաքման կամ վճարման մասին տեղեկություններ։
  3. Ֆորս-մաժորային հանգամանքներ. ֆորսմաժորային հանգամանքների դեպքում, ինչպիսիք են բնական աղետները, զինված հակամարտությունները, գործադուլները, քաղաքացիական անկարգությունները և նմանատիպ այլ հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում ստանձնած պարտավորությունների կատարումը:
  4. Խանութի որոշում. խանութն իրավունք ունի իր հայեցողությամբ որոշում կայացնել պատվերը չեղարկելու մասին, եթե դա անհրաժեշտ է խանութի շահերը պաշտպանելու համար, կամ պատվերի կատարումը խոչընդոտող այլ հանգամանքներ կան:

Գնորդը տալիս է իր համաձայնությունն այն մասին, որ խանութը պատասխանատվություն չի կրում իր կամ երրորդ անձանց առջև սույն պայմաններին համաձայն պատվերի չեղարկման հետևանքով առաջացած ցանկացած կորուստների կամ վնասների համար: